Երևանի հանրային տրանսպորտի QR–ների վավերականության ժամկետը նվազեցվել է՝ նախկին 30 օրվա փոխարեն դառնալով 7 օր։
«Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ - ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի’ սահմանելով 7 օր», – նշվում է քաղաքպաետարանի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։