Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

Արաբկիրի նախկին թաղապետը միանում է Միհրան Պողոսյանի կուսակցությանը


Verelq.am


Արաբկիրի նախկին թաղապետը միանում է Միհրան Պողոսյանի կուսակցությանը

26.11.2024

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարել է, որ միանում է ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հիմնած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը:


«Ելնելով Հայաստանի ներքաղաքական իրողություններից, օր-օրի ահագնացող արտաքին սպառնալիքներից, հաշվի առնելով արցախահայության իրավունքների վերականգնման առաջնահերթությունն ու ազգային պետություն ձևավորելու հրամայականը՝ անհրաժեշտ եմ համարում առավել ակտիվացնել քաղաքական գործունեությունս։


Ըստ այդմ՝ որոշում եմ կայացրել անդամակցել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը։
Որոշումս բացառապես պայմանավորված է ՀՀՄ կուսակցության առաջնային նպատակների ու ծրագրային դրույթների իրագործմամբ, ինչպես նաև գաղափարական ընդհանրությամբ»,- հայտարարել է նա։


Նշենք, որ մինչ վերջերս Շահինյանը եղել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահը, մինչ այդ՝ ՀՀԿ-ական, նաև ՕԵԿ անդամ:



https://verelq.am/hy/node/153475?fbclid=IwY2xjawGzlyNleHRuA2FlbQIxMQABHf1WL9Dx2KvK5LnkCmbphOZpWcsOafggor7WCIo0m-yeomkYpOKq44hh3g_aem_BStCGVxCWZyFCLmHWjTEFQ

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D2K2PApTAiH0rtDWYXF%3DL-b-UzSNS-xA7H4VEjjdvi1Jg%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]