Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

Հեշտացված ճանապարհը նշանակում է «Զանգեզուրի միջանցք». Իրանն Ադրբեջանին հեշտացված ճանապարհ չի տալիս. Սերգեյ Մելքոնյան


168.am


Հեշտացված ճանապարհը նշանակում է «Զանգեզուրի միջանցք». Իրանն Ադրբեջանին հեշտացված ճանապարհ չի տալիս. Սերգեյ Մելքոնյան

Նոյեմբեր 23, 2024


«Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետմիջազգայնագետիսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը 168.amի խնդրանքով անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա հավասարության նշան է դնում «Արևմտյան Հայաստանի» և «Արևմտյան Ադրբեջանի» միջև:

«Փաստացի սա նշանակում է, որ փորձում են Հայաստանը բերել այն ֆրեյմի մեջ, որ կա պատմական և կա իրական Հայաստան: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանում այդ ֆրեյմով չեն ապրում, ավելին՝ իրենք ապրում են «պատմական Ադրբեջանի» ֆրեյմով, որը հակադրվում է իրական Հայաստանին:

Եթե Հայաստանը գնում է իրական Հայաստանի օրակարգով, Ադրբեջանն էլ դա պիտի անի»,- նշեց նա՝ հավելելով, որ երբ Հայաստանն ասում է՝ պատրաստ է Ադրբեջանի հետ առանց միջնորդների երկխոսության, հանդես է գալիս կամ գալու ավելի թույլ դիրքից:

«Երբ մենք ՌԴ միջնորդությամբ բանակցում էինք, այնտեղ նա առաջարկում էր սառեցնել Արցախի կարգավիճակը և թողել ապագա սերունդներին: Բայց հենց մենք դուրս եկանք այս եռակողմ ֆորմատից, Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում»,- ասաց փորձագետը:

Կարդացեք նաև

Սերգեյ Մելքոնյանի դիտարկմամբ, Հայաստանը չի փորձում բարձրացնել Իրանի հետ իր համագործակցության մակարդակը, ինչն անում է Ադրբեջանը՝ երկկողմ զորավարժություններից մինչև ռազմական, ռազմատեխնիկական պայմանագրի ստորագրում:

«Հայաստանը նշված քայլից խուսափում է, որովհետև վախենում է Արևմուտքի բացասական ռեակցիայից: Եվ երբ մենք մտնում ենք երկկողմ բանակցությունների մեջ, մենք նաև Իրանի հետ ենք խնդիր ունենում:

Օրինակ, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի համար ճանապարհ բացել նույն պայմաններով, ինչ Իրանն է բացել, հետո գալիս, ասում են՝ պատրաստ ենք ադրբեջանցիներին տալ ավելի հեշտացված ճանապարհ, բայց Իրանը չի տալիս հեշտացված ճանապարհ: Հեշտացված ճանապարհը նշանակում է «Զանգեզուրի միջանցք»»,- մանրամասնեց Սերգեյ Մելքոնյանը և այս համատեքստում հավելեց, որ եթե Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, պետք է պատրաստ լինի Իրանի դեմ գործիք դառնալուն:

Մանրամասները՝ տեսանյութում


https://168.am/2024/11/23/2130676.html?fbclid=IwY2xjawGvQs9leHRuA2FlbQIxMQABHS5wQeIryKoxHObl1ZOwR5feLB0Zw8lPlxwbNvA2IdT_IFnthaG4amCnbw_aem_OEby9_CJQ53xnwbWy43vvA

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D0HdBU1VWJ6BpRvhT5bND2-15P_DktVnDXxGMK4WGJ11g%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]