Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

«ՌԴ-ն գուցե Հայաստանը դիտարկի ոչ բարեկամ երկիր՝ դրա հետ կապված բոլոր հետևանքներով»․ Հայկ Խալաթյան


168.am


«ՌԴ-ն գուցե Հայաստանը դիտարկի ոչ բարեկամ երկիր՝ դրա հետ կապված բոլոր հետևանքներով»․ Հայկ Խալաթյան

Նոյեմբեր 23, 2024


«Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության մեջ ներդրել են հենց ադրբեջանական նարատիվները։ Նույնիսկ դեպքեր են եղել, որ փորձել են լեգիտիմացնել Ադրբեջանի հնարավոր գործողությունները Հայաստանի դեմ՝ դրանում որևէ գաղտնիք չկա»,- այս մասին Երևանում անցկացվող «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի և նրա հնչեցրած մտքի մասին, որ «Արևմտան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» նույնական» են։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս պահին ՀՀ իշխանությունները որդերգրել են «խաղաղություն՝ ցանկացած գնով»  քաղաքականությունը, որը, միևնույն է՝ չի բերելու խաղաղության, բայց այդ քաղաքականությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի հասարակությանն ամեն կերպ համոզել, որ պետք է Ադրբեջանին ու Թուրքիային զիջումների գնան։

«Այստեղ ինձ համար նորություն չկար և զարմանալու ոչինչ չկար»,- նշեց Հ. Խալաթյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, Հայկ Խալաթյանն ասաց, որ Ռուսաստանում էլ են արդեն հասկանում, որ այն փուլը, հարաբերությունները, որ կար՝ արդեն չկա, և հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են։

Կարդացեք նաև

«Մոսկվայում խոսում եմ գործընկերներիս, փորձագետների հետ, թե այս փուլն ինչպես է ավարտվելու, և ինչ կետից են Հայաստանն ու Ռուսաստանը սկսելու իրենց հարաբերությունները, դա նախկինի նման լինելու է դաշնակցայի՞ն հարաբերություն, գործընկերայի՞ն… Ռուսաստանն արդեն նրան էլ է պատրաստ, որ Հայաստանը դառնում է գործիք Ռուսաստանի դեմ՝ Արևմուտքի ձեռքում, կարող է նույնիսկ Հայաստանին դիտարկել ոչ բարեկամ երկիր՝ բոլոր այդ՝ իրար հետ կապված հետևանքներով»,- հավելեց քաղաքական մեկնաբանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


https://168.am/2024/11/23/2130641.html?fbclid=IwY2xjawGvQppleHRuA2FlbQIxMQABHSwA9np1GyoqbMXM-m4t6N4cxmKW8MuP4uIAtoufXQMbqHh0vJABRiE33A_aem_qCKcnsQFjOTD9908CMgjCw

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D29MKDwE6jL9vQUx8Q_CqprY0ZsOw36m-29%2BC8-27G9iA%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]