Հայաստանի և հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:
"Ազգային Անվտանգության Ծառայությո՛ւն և Հայոց Ազգային Բանա՛կ․ ահա՛ Հայաստանի և հայ ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման բնական և անփոխարինելի երաշխավորները։
Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ, մեր ընտանիքների, մեր աչքերի լույսի պես պահպանե՛նք Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն ու Հայոց Ազգային Բանակը",- գրել է նա: