Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկած ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացին։
«Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Ողջունել եմ մասնակիցներին ու կարևորել բարձրագույն և ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը: