Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

Փաշինյանն անկյուն է քշվելու. Ադրբեջանը Հայաստանից մի քանի հարյուր միլիարդ ստանալու պահանջ է ներկայացրել. Հայկ Նահապետյան


168.am


Փաշինյանն անկյուն է քշվելու. Ադրբեջանը Հայաստանից մի քանի հարյուր միլիարդ ստանալու պահանջ է ներկայացրել. Հայկ Նահապետյան

Նոյեմբեր 22, 2024


Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունն Ուկրաինայի տարածքում թևակոխել է նոր փուլ. դրան նպաստեց ԱՄՆ-ը, որը նախ դուրս եկավ հեռահար հրթիռներ արտադրելու արգելքի վերաբերյալ համաձայնագրից, ապա զարկ տվեց միջին հեռահարության հրթիռների արտադրությանը,  ինչից հետո նույնն արեց նաև ռուսական կողմը։

Երեկ առաջին անգամ Ռուսաստանը՝ ի պատասխան Արևմուտքի կողմից իր ռազմական օբյեկտները խոցելու գործողության, կիրառեց այնպիսի հրթիռներ, որոնք անհրաժեշտության պարագայում կարող են ունենալ նաև միջուկային մարտագլխիկներ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Քանի որ էսկալացիան սկսեցին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան՝ թույլատրելով խոցել Ռուսաստանի խորքը, ուստի պատասխանելու համար Ռուսաստանը, նախապես փոխելով իր միջուկային դոկտրինը, հարվածներ հասցրեց 10 ձայնի արագությամբ թռչող բալիստիկ հրթիռներով։ Ռուսաստանի ձեռքերն ազատ են միջուկային զենք օգտագործեու համար, սակայն, կարծում եմ, դեռ այդ բալիստիկ հրթիռներով կբավարարվեն։ Միաժամանակ բոլորն էլ հասկանում են, որ միջուկային մարտագլխիկների կիրառումը կարող է երկիր մոլորակի համար մահաբեր լինել, ուստի կփորձեն շարունակել այլ մեխանիզմներ աշխատեցնել»,- ասաց Նահապետյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այժմ փորձ է արվում ՆԱՏՕ անդամ երկրներին ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում, ինչի նպատակով ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենն ամեն ինչ արեց, որ նոր նախագահ Թրամփն այդ պատերազմը կանգնեցնելու հարցում կանգնի տհաճ իրավիճակի առաջ՝ միաժամանակ հարվածի տակ դնելով իր վարկանիշը։

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ուկրաինա, իսկ իրականում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատման սրացման՝ Հարավային Կովկասում ունեցած հետևանքներին, ապա, ըստ Նահապետյանի, Հայաստանի իշխանությունը ստեղծել է «նպաստավոր իրավիճակ», որպեսզի մեր երկրում ևս իրար բախվեն Ռուսաստանն ու ՆԱՏՕ անդամ երկրները՝ Հայաստան բերելով այդ երկրների ներկայացուցիչներին՝ զորավարժությունների անցկացման անվան տակ։

«Միաժամանակ Փաշինյանի և Ալիևի համատեղ որոշմամբ, մեր վերաբերյալ հարցերին ռուսական կողմը չի մասնակցում, բանակցություններից դուրս է դրվել։ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին, որ որևէ հարցում դրան Ռուսաստանը չի միջամտի։ Ալիևի համար երանելի վիճակ է ստեղծվել՝ ինչ պահանջում է Փաշինյանից, ստանում է՝ հակազդեցություն չկա, ուստի Փաշինյանն անկյուն է քշվելու՝ ճանապարհների բացման, փախստականների վերադարձի, Ադրբեջանին ռեպարացիաների վճարման պահանջի, անկլավների հանձնման հարցերում։ Հիշենք, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացրել է մի քանի հարյուր միլիարդ ստանալու պահանջ»,- ասաց Նահապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



https://168.am/2024/11/22/2130400.html?fbclid=IwY2xjawGuaipleHRuA2FlbQIxMQABHWpHHFJH2OdJW4yaosNDCWNGrCKYGGFl5WZm0GZQwbBV3vUhFtCboHrzNQ_aem_VN4c7NmTYPm4pmzm4-FvyA

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D1iteO97TcwztUuK2cVJu3KfuQS4MHguGQwUfGjOCGW%2Bg%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]