Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, ով աջակցում է ՀՀ իշխանությունների քաղաքականությանը և վայելում նրանց հավանությունը, օրերս ZOOM քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել։
Նրա ելույթներից որոշ հատվածներ են տարածվել սոցցանցերում, որտեղ Փայլանը նշում է, թե ինչպես է ցանկանում «աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի հետ», որ բոլորը եղբայրներ են:
«Ես չեմ պատրաստվում աշխատել միայն հայերի համար, պատրաստվում եմ աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի համար, նրանք իմ եղբայրներն են։ Մենք պետք է միասին գոյակցենք։
Իմ երազանքն է այցելել Շուշի, միասին խմել հայկական կամ ադրբեջանական կոնյակ, վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում»,- նշել է Փայլանը, արժանանալով քննադատությունների ալիքի համացանցային հարթակներում: