Նոյեմբերի 22-ից Երևան քաղաքի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների խաչմերուկում կտեղադրվեն ճանապարհային ռետինե կոններ՝ երթևեկության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
"Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն այդ փոփոխության նկատմամբ վերահսկողություն ապահովել հնարավոր չէ, որոշվել է ռետինե կոններ տեղադրել", - հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ռետինե կոններ կտեղադրվեն նաև Հերացի փողոցում ՝ դեպի Կորյուն և Խանջյան փողոցներ տանող թունելի պատառաքաղի վրա։
Քաղաքապետարանում նաև վարորդներին հորդորել են Հերացի փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ շարքերով ՝ Հերացի փողոցներում և Մյասնիկյան պողոտայում տրանսպորտի կուտակումներից խուսափելու համար: