Armenian News Network / Groong

[Next Article][Previous Article][Main Index]

Բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման. Գրիգոր Գրիգորյան


168.am


Բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման. Գրիգոր Գրիգորյան

Նոյեմբեր 20, 2024


«Կամավորը ոչ մարտական պայմաններում չպետք է դիրք պահի, կամավորը պետք է խնդիր կատարի միայն պատերազմի ժամանակ՝ միանալով կանոնավոր բանակին»,-

168.am-ի հետ զրուցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը:

«Բանակը պետք է իր առջև դրված խնդիրները կատարի»,- շեշտեց նա՝ հարցադրում անելով՝ արդյոք այսօրվա մեր բանակն ի վիճակի՞ է անվտանգություն ապահովել:

Մեր հարցադրմանը, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել է զինվորական կենսաթոշակառուներին պայմանագրային ծառայության անցնելու հնարավորություն տալ՝ պահպանելով կենսաթոշակը, ինչից նաև բանակն է շահելու, Գրիգոր Գրիգորյանն արձագանքեց.

Կարդացեք նաև

«Զինված ուժերի ղեկավարությունը ստիպված է այդ քայլին գնում, որովհետև բանակում սպայակազմի խնդիր կա: Մյուս կողմից, պետք է նկատել, որ բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ բանակը համալրել ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով, պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման: Չի բացառվում, որ մի օր զարթնենք և տեսնենք՝ Ջերմուկը չկա, Կապանի ճանապարհը լրիվ բաց է, Տիգրանաշենում մարդկանց պատրաստում են դրա կորստին, ինչպես Կիրանցում արեցին, նման մի բան սպառնում է Վարդենիսի ուղղությամբ և այլն»:

Պահեստազորի գնդապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Նախիջևանի առանձնակի համազորային բանակը բավականին հզոր է. «Հարմար պահի կարող է մտնել Հայաստան և փակել դեպի Սյունիք տանող բոլոր ճանապարհները, Հայաստանից կտրել Սյունիքը: Մոտավորապես պարզ է՝ ինչ սցենարներ կարող են լինել, բայց թե որտեղից կսկսեն և որտեղ կավարտեն, դա կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից, գլխավոր խաղացողների հրահանգից: Իսկ Ռուսաստանն այսօր զբաղված է իր խնդիրներով, նրան առաջին հերթին իր երկրի անվտանգությունն է հետաքրքրում, մյուս կողմից՝ նա ձեռք կմեկնի նրան, ով իր տեսանկյունից ճիշտ կլինի»:

Հավելենք, որ «Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Ադրբեջանի, Թուրքիայի օրակարգում, ինչո՞ւ չէ՝ նաև աշխարհաքաղաքական, և այս ուղղությամբ համապատասխան գործընթացները շարունակվում են:



https://168.am/2024/11/20/2129288.html?fbclid=IwY2xjawGryV9leHRuA2FlbQIxMQABHd5fEZ3TK2q9XxZfWBOxeexlqGu-EM_o_Hg3SfIQq7_4JRA8Zlm1s-DIbQ_aem_eYoxEddO0C4mftKPM-6G4A

--
You received this message because you are subscribed to the Google Groups "GroongNews" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to [email protected].
To view this discussion visit https://groups.google.com/d/msgid/GroongNews/CAKve_%3D3P1kChGP9F7d4%2BYJTTQuR1VYxs_ymqxr0pMmJ0PGDDkw%40mail.gmail.com.

[Next Article][Previous Article][Main Index]
[ Reply to sender | Write to Groong ]